Մարտի 27-ի դրությամբ նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 367 վնասված լուսատու


Մարտի 27-ի դրությամբ նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 367 վնասված լուսատու

  • 29-03-2017 17:44:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ մարտի 27-ի դրությամբ նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 367 վնասված լուսատու: 
 
Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: 
Նախորդ ամսվա ընթացքում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 53 փողոց, փողոցի հատված և նրբանցք, 59 բակային տարածք և 2 կամարանցում: Ընթացքի մեջ են թվով 14 տարածքների արտաքին լուսավորության ցանցի անցկացման աշխատանքները: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով: 
Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն