2016 թվականին մայրաքաղաքում վերանորոգվել ու ամրացվել է 138 շքապատշգամբ
29-03-2017 17:45:35 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
«Մենք հաշվետու ենք մեր համաքաղաքացիներին». 2016 թվականին մայրաքաղաքում վերանորոգվել ու ամրացվել է 138 շքապատշգամբ
Շարունակում ենք «Մենք հաշվետու ենք մեր համաքաղաքացիներին» խորագրի ներքո Երևանի քաղաքապետարանի ծրագրերով մայրաքաղաքում իրականացված աշխատանքների ամփոփ ներկայացումը:
2016 թվականին վերանորոգվել ու ամրացվել է 138 շքապատշգամբ: Երևան քաղաքի զարգացման քառամյա ծրագրի շրջանակում 2013-2016թթ. ընդհանուր առմամբ վերանորոգվել ու ամրացվել է 728 շքապատշգամբ:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի 2016 թվականի տարեկան հաշվետվության էլեկտրոնային տարբերակը տեղադրված է Երևանի քաղաքապետարանի yerevan.am պաշտոնական կայքում: