Եմենի նախագահն Իրանին մեղադրել է տարածաշրջանում ահաբեկչությանն աջակցելու մեջ


Եմենի նախագահն Իրանին մեղադրել է տարածաշրջանում ահաբեկչությանն աջակցելու մեջ

  • 29-03-2017 18:45:58   | Եմեն  |  Հասարակություն

 
Եմենի նախագահ Աբու Ռաբո Մանսուր Հանդին Իրանին մեղադրել է տարածաշրջանում ահաբեկչությանը բացահայտորեն աջակցելու մեջ: tass-ի փոխանցմամբ` նա, մասնավորապես, նշել է. «Հուսիթների ստորաբաժանումներն Իրանի աջակցությամբ ձգտում են Եմենում փոխել ներկայիս իրադրությունը, ինքը երկրի իշխանությունները չեն կարող թույլ տալ»: 
Նրա խոսքերով` «Անսար Ալլահ»-ի կողմնակիցներն ամբողջությամբ ոչնչացրել են եմենյան հասարակության սոցիալական կառուցվածքը և դարձել են երկրի տնտեսության ու պետականության քայքայմա պատճառ: 
Եմենի նախագահի կարծիքով` երկրում խաղաղության մասին խոսելու համար անհրաժեշտ է, որպեսզ հուսիթները վայր դնեն զենքերը, դուրս գան իրենց կողմից գրավված տարածքներից և վերափոխվել քաղաքական կուսակցության: 
Մանսուր Հադին հաղորդել է, որ ներկա պահին Եմենի տարածքի շուրջ 80 տոկոսը գտնվում է երկրի կառավարության վերահսկողության տակ: Այս համատեքստում նա նաև ընդգծել է, որ Եմենը արաբական պետությունների աջակցության խիստ կարիքն ունի ռազմական գործողությունների ընթացքում ավերվածությունները վերացնելու հարցում: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն