Շիրակցի փոքրիկի վիրահատությունը ճակատագրական է դարձել. նա ունի մեր օգնության կարիքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Շիրակցի փոքրիկի վիրահատությունը ճակատագրական է դարձել. նա ունի մեր օգնության կարիքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 30-03-2017 13:54:31   | Շիրակի մարզ  |  Բարեգործություն



Շիրակի մարզի Բայանդուր գյուղից 2008 թվականին ծնված Հասմիկ Մարտիրոսյանը տառապում է վիրահատությունից հետո մնացորդային ծանր խնդիրներով: 2015 թվականին աղջնակի մոտ նշիկները վիրահատել են, որի արդյունքում ինչ ինչ խնդիրների հետևանքով հայտնվել է կոմայի մեջ, այնուհետև երեխայի մոտ նկատվել է ձախակողմյան թուլություն, առկա են ինսուլտի նշաններ: Գլխում առաջացել են կիստաներ և փոքրիկի մոտ ժամանակ առ ժամանակ նկատվում են ցնցումներ: Ստանում է հոգեմեդ դեղեր, որը մինչ այժմ ստացել էր անվճար, հիմա արդեն իրենք են գնում և հնարավորություն չունեն նույնիսկ այդ դեղահաբերը գնելու: Ընտանիքն ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում, տանը բացի Հասմիկից ևս երկու անչափահաս փոքրիկներ կան:
 
 Երեխան դպրոց չի հաճախում, բժիշկները խորհուրդ են տվել բուժումը շարունակել Եվրոպայում: Ծնողները դիմում են հայրենակիցների աջակցությանը: 
ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկում Հասմիկի մայրիկի՝ Լիանա Ռաֆայելյանի անունով բացվել են հաշվեհամարներ, ցանկացողները կարող են իրենց աջակցությունը բերել փոքրիկին՝
 
220063325017300 ՀՀ դրամ;
220061960807002 ԵՎՐՈ;
220061960963958 ՌԴ  ռուբլի;
220061961763001 ԱՄՆ դոլար;
SWIFT:AGCAAM22
 
Լիանա Ռաֆայելյանի հեռախոսահամարն է՝ +37494 604 270:
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն