Հայկ Բաբուխանյանին շնորհվել է Միջազգային ակադեմիայի ակադեմիկոսի կոչում


Հայկ Բաբուխանյանին շնորհվել է Միջազգային ակադեմիայի ակադեմիկոսի կոչում

  • 31-03-2017 15:54:58   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մարտի 27-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանին հանձնվեց Մշակությաին ժառանգության Միջազգային ակադեմիայի ակադեմիոսի դիպլոմ: Դիպլոմը հանձնեց ակադեմիայի խորհրդի նախագահ Ալեքսանդր Ռաբինովիչը: Վերջինս բարձր գնահատեց Հ. Բաբուխանյանի ներդրումը Մշակությաին ժառանգության պահպանման եւ ուսումնասիրության ոլորտում եւ ընդհանարապես` հայ պատգամավորի գիտական գործունեությունը: Անդրադարձ եղավ վերջինիս  հեղինակած «Հայ-թուրքական փոխհարաբերությունները եւ ինֆորմացիոն պատերազմը» աշխատությանը: Ա. Ռաբինովիչը Հ. Բաբուխանյանին հրավիրեց ապրիլի վերջին Գերմանիայում կայանալիք` ընդդեմ Ցեղասպանությունների կոնգրեսին, առաջարկելով այդտեղ բարձրացնել Հայոց ցեղասպանության հատուցման հարցը:
 
Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչներ:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն