«Հայկական վերածնունդ» կուսակցությունը դատապարտում է կեղծ սոցոլոգիական հարցումներով հասարակությանը մոլորեցնելու և ապատաղեկացնելու փորձերը


«Հայկական վերածնունդ» կուսակցությունը դատապարտում է կեղծ սոցոլոգիական հարցումներով հասարակությանը մոլորեցնելու և ապատաղեկացնելու փորձերը

  • 31-03-2017 17:03:19   | Հայաստան  |  Քաղաքական

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը դատապարտում է կեղծ սոցոլոգիական հարցումներով հասարակությանը մոլորեցնելու և ապատաղեկացնելու փորձերը, որոնք ուղղորդվում են պատվիրատու կառույցների կողմից և լայնորեն տարածվում իշխանական լրատվամիջոցներում:
 
«Հայկական վերածնունդը» հայտարարում է, որ ընտրություններից 1-2 օր առաջ նմանատիպ հարցումների հրապարակումը հակասում է քաղաքակիրթ երկրներում ընտրված լավագույն քաղաքակիրթ ընտրական ավանդույթներին: Միաժամանակ արձանագրում ենք, որ նույն կազմակերպությունների կողմից հաշված ամիսներ առաջ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը ՏԻՄ ընտրությունների ժամանակ տալիս էին 2-3 տոկոս, մինչդեռ կուսակցությունը արձանագրեց 15-18 տակոս քվե և գրավեց երկրում երկրորդ հաստատուն տեղը: Դիմում ենք մեր ժողովրդին, կուսակցականներին և համախոհներին` չտրվել նման ուղղորդվող տեղեկատվական հոսքերին, ակտիվորեն մասնակցել ընտրություններին` ոչ ասելով վարչական ռեսուրսի չարաշահումներին և փողի տոպրակներին: 
Համոզված ենք և  հայտարարում ենք, որ «Հայկական վերածնունդն» իր ստացած քվեներով երկրում կլինի առավելագույն քվե ստացածների մեջ`առաջին եռյակում:
Կուսակցությունը շնորհակալություն է հայտնում իր ավելի քան 130 հազար կուսակցականներին և համախոհներին աջակցության համար, երախտագիտություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր քվեարկելու են «Հայկական վերածնունդ» կուսակցության օգտին:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական