ՀՔԱՎ:Ընտրակաշառքների բաժանման և տեղամասեր «բերման ենթարկելու» դեպքերը կանխելու վերաբերյալ


ՀՔԱՎ:Ընտրակաշառքների բաժանման և տեղամասեր «բերման ենթարկելու» դեպքերը կանխելու վերաբերյալ

  • 01-04-2017 19:51:29   | Հայաստան  |  Իրավունք

Հաշվի առնելով բոլոր նախորդ ընտրությունների ժամանակ.

- առավել տարածված և առավել չբացահայտված, չկանխված խախտումների՝ ընտրակաշառքների բաժանման, ընտրողներին ընտրական տեղամասեր բերման ենթարկելու արատավոր պրակտիկան,

նման խախտումների կանխման և  բացահայտման ուղղությամբ ՀՀ իրավապահ մարմինների անմիջական պարտավորությունը,

- պահանջում ենք ՀՀ ոստիկանության ղեկավարությունից  2017թ. ապրիլի 2-ի ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների վերաբերյալ ոստիկանության շտաբի կողմից տարածվելիք  հաշվետվությամբ ներկայացնել վերը նշված խախտումներով դեպքերի կանխման և բացահայտման ուղղությամբ իրականացված օպերատիվ հետախուզական գործողությունների և նրանց արդյունքների մասին:

Նման հաշվետվության բացակայությունը կվկայի առավել տարածված և առավել վտանգավոր ընտրական խախտումների դեպքերով ՀՀ ոստիկանության կամ կանխամտածված անգործության, կամ անկարողության մասին:

1 ապրիլի 2017թ.

   ք. Վանաձոր

Հայտարարություն ընտրակաշառքների բաժանման եվ ընտրողներին իրենց կամքին հակառակ քվեարկության օրը տեղամասեր «բերման ենթարկելու» դեպքերը կանխելու, կատարողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.pdf

http://hcav.am/events/01-04-2017-05/

 

 

Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play