Ժամը 11-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 344,714 քաղաքացի (ընտրողների 13,32 %)
02-04-2017 12:22:52 | Հայաստան | Քաղաքական
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանն այսօր ԿԸՀ–ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց մինչև ժամը 11.00-ն քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ տեղեկություններ՝ ըստ ընտրական տարածքների, մարզկենտրոնների և ընտրական տարածքի`10 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների և Երևան քաղաքի:
Նա հայտնեց, որ տեղեկությունները ստացվել են էլեկտրոնային եղանակով և բոլոր ընտրական տարածքների քաղաքացիների և մասնակիցների թիվը: Ընդհանուր առմամբ նա ասաց, որ ընտրելու իրավունք ունի 2. 587 706 քաղաքաց, որոնցից մինչև ժամը տասնմեկի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 344,714 քաղաքացի, կամ ընտրողների 13,32 տոկոսը: