Ընտրական իրավախախտումների 320 հրապարակումներից հանցագործության հատկանիշներ են պարունակել ընդամենը 13-ը․ Դատախազություն


Ընտրական իրավախախտումների 320 հրապարակումներից հանցագործության հատկանիշներ են պարունակել ընդամենը 13-ը․ Դատախազություն

  • 02-04-2017 12:32:58   | Հայաստան  |  Քաղաքական

02.04.2017թ. ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է ընտրական իրավախախտումների վերաբերյալ 320 հրապարակում, որոնցից առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ են պարունակել 13-ը:
Այդ 13 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի տարածքային բաժիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու կամ ստուգողական գործողություններ կատարելու:
Նշված 13 հաղորդումներից 6-ը վերաբերել են այլ անձի փոխարեն կամ կրկին անգամ քվեարկելու դեպքերին, 3-ը՝ քվեարկության գաղտնիության խախտման, իսկ 3-ը՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play