Ժամը 13:00-ի դրությամբ ուսումնասիրվել է 729 հաղորդում (թարմացվող)


Ժամը 13:00-ի դրությամբ ուսումնասիրվել է 729 հաղորդում (թարմացվող)

  • 02-04-2017 13:55:27   | Հայաստան  |  Քաղաքական

 
 
02.04.2017թ. ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 729 հրապարակում, որոնցից առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ են պարունակել 75-ը: Այդ 75 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի տարածքային բաժիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու կամ ստուգողական գործողություններ կատարելու:
Նշված 75 հաղորդումներից 41-ը վերաբերել են այլ անձի փոխարեն կամ կրկին անգամ քվեարկելու դեպքերին, 25-ը քվեարկության գաղտնիության խախտմանը, իսկ 9-ը քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play