Ես գնացի տուն. առաջին նախագահի մատնահետքն էլ սարքը չէր ճանաչում


Ես գնացի տուն. առաջին նախագահի մատնահետքն էլ սարքը չէր ճանաչում

  • 02-04-2017 14:03:22   | Հայաստան  |  Քաղաքական

 
 
Երևանի թիվ 9/18 ընտրատարածքում իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրես կուսակցության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը: Ի դեպ, ինչպես նախագահ Սարգսյանի, հիմա էլ Տեր-Պետրոսյանի դեպքում էլեկտրոնային սարքը չէր ճանաչում մատնահետքը: «Ես գնացի տուն»,-կատակեց առաջին նախագահը:
Ապա քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում հարցին, թե հանուն ինչի քվեարկեց, նա ասաց. «Հանուն քաղաքացիական պարտքս կատարելու»: Հարցին, թե ինչու մատնահետքերը չի ճանաչում, Լ. Տեր-Պետրոսյանը կատակեց. «Գյուղատնտեսական աշխատանքներից»: Նա նշեց, որ ընտրությունների ավարտին պարզ կլինի, թե ինչպես է աշխատել նոր տեխնիկան:
Հարցին` կգնա խորհրդարան, նա ասաց. «Էնքան եմ մտել»:
Այլ հարցերի նա չպատասխանեց և հեռացավ:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական