ՀՀԿ-ական գյուղապետը վստահված անձանց հանել է տեղամասից, պոկել բեյջերը. լարված իրավիճակ


ՀՀԿ-ական գյուղապետը վստահված անձանց հանել է տեղամասից, պոկել բեյջերը. լարված իրավիճակ

  • 02-04-2017 14:10:52   | Հայաստան  |  Քաղաքական

 
 
Armtimes.com-ը քիչ առաջ ահազանգ է ստացել, որ Բյուրականի ՀՀԿ-ական գյուղապետ Զարզանդ Բաբայանը իր երկու եղբայրների հետ ներխուժել է 18/07 18/08 տեղամասեր եւ վստահված անձանց հրելով հանել դուրս, պոկել նրանց բեյջերը:
Դրանից հետո գյուղապետն ու երկու եղբայրները կանգնել են քվեախցի մոտ եւ ընտրողներին հրահանգել Արագածոտնի նախկին մարզպետ, ՀՀԿ Արագածոտնի կառույցի ղեկավար Սարգիս Սահակյանի եղբոր՝ Նաիրիի օգտին քվեարկած քվեթարթիկները ցույց տալ եւ հետո գցել քվեատուփի մեջ:
Ընտրողներն այս մասին բողոքել են տեղամասերի մոտ գտնվող ոստիկաններին, սակայն վերջիններս ի պատասխան ասել են, որ իրենք ոչինչ անել չեն կարող: Այս գործընթացը տեւել է 30-35 րոպե:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play