«Ազատության» թղթակցի հետ կատարված միջադեպի հետ կապված ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում


«Ազատության» թղթակցի հետ կատարված միջադեպի հետ կապված ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում

  • 02-04-2017 14:33:21   | Հայաստան  |  Քաղաքական

Ոստիկանությունն արձագանքել է «Ազատության» թղթակցի հետ կատարված միջադեպի մասին հաղորդմանը:
 
«Ըստ համացանցում շրջանառված տեղեկատվության՝ այսօր Կոնդում հարձակման է ենթարկվել «Ազատության» թղթակից Սիսակ Գաբրիելյանը: Նշվածի առնչությամբ, ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Կոնդ թաղամասում՝ Ռուսթավելի 15 հասցեի բնակիչները հարձակվել են լրագրողների վրա:
 
Միջադեպով ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում և ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- Ոստիկանության հաղորդագրության մեջ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play