Մեքենաների կուտակում Գեղարքունիքի մարզի 20/04 տեղամասի շրջակայքում


Մեքենաների կուտակում Գեղարքունիքի մարզի 20/04 տեղամասի շրջակայքում

  • 02-04-2017 15:42:28   | Գեղարքունինքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

«Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդներն արձանագրել են, որ Գեղարքունիքի մարզի 20/04 տեղամասի շրջակայքում առկա է մեքենաների կուտակում:
 
Ինչպես երևում է լուսանկարում, շուրջ 15 մեքենաներ են կայանած ուղիղ ընտրատեղամասի դիմաց:
 
Ահազանգեր են ստացվել նաև այն մասին, որ նույն տեղամասում առկա են նաև քվեարկության մասնակից չհանդիսացող մարդկանց կուտակումներ: Համաձայն ահազանգի՝ ոստիկանության ծառայողները ոչ միայն գործողություն չեն ձեռնարկում, այլև աջակցում են նրանց:
 
http://hcav.am/events/02-04-2017-04/
 
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք
 
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
 
Իրազեկ քաղաքացիների միավորում
 
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ 
 
Գորիսի մամուլի ակումբ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն