Հայաստանի իշխող ուժը ցանկանում է հնարավորինս անաղմուկ կերպով հաղթել ընտրությունների ժամանակ․ Քաղաքագետ


Հայաստանի իշխող ուժը ցանկանում է հնարավորինս անաղմուկ կերպով հաղթել ընտրությունների ժամանակ․ Քաղաքագետ

  • 02-04-2017 16:22:16   | Հայաստան  |  Քաղաքական

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը անդրադառնալով ընտրություններին, իր ֆեյսբուկյան էջում գրել է․ 
 
«Մի քանի ամիս առաջ ԵՄ երկրներից մեկի դեսպանի հետ ընտրությունների մասին էինք խոսում: Բնականաբար անունը չեմ տալիս, քանի որ դա մասնավոր խոսակցություն էր: 
 
Նա շատ պարզ ասաց, որ Հայաստանի իշխող ուժը ցանկանում է հնարավորինս անաղմուկ կերպով հաղթել ընտրությունների ժամանակ: Սակայն "մենք (ՄԵՆՔ !!!!!!!!!)" շատ լավ հասկանում ենք, որ եթե դա չստացվի, ապա հաղթելու համար ամեն ինչի ընդունակ են, ոչնչի առջև կանգ չեն առնի, որքան էլ դա ծանր հետևանքներ չունենա Հայաստանի համար:
 
Այսինքն "միջազգային հանրությունը" սթափ կերպով է գնահատում իրավիճակը: 
Ինչի համար եմ սա ասում:
 
Սա ասում եմ, որ ոչ միայն ընտրությունների միջոցով իշխանությունը Հայաստանում չի փոխվի և ոչ միայն "ընդդիմության" մասնակցության շնորհիվ են այս ընրությունները օրինական տեսք ստանում, այլ մի ավելի շատ վատ բան է կատարվում: 
 
Որքան որ "ընտրությունները" դժվար է լինում սարքել, այնքան ավելի շատ խուլիգանների և տեղական հեղինակությունների են ստիպված լինում ներգրավվել այդ գործընթացին և այն խաժամուժը, որին տեսնում եք ընտրատեղամասերի շուրջը խմբված, նրանց հետո պետք է պարգևատրեն` այդ թվում նաև միջին և ցածր պաշտոններով: Այդ խաժամուժը մոտ ապագայում ձեր տեղական ղեկավարն են լինելու, ովքեր որ դեռ չի կարողացել կայանալ մինչ այս պահը: Դուք նրանց կայանալու հնարավորություն եք տալիս, արդյունքում ոչինչ չշահելով:
 
Իսկ այն հարցը, բա ինչ անենք, արդեն այլ խոսակցություն է: Գոնե մի արեք այն, ինչն նրանց ավելի է հզորացնում և համախմբում: Մի ընդունեք այդ երևույթը: Դա արդեն ինչ-որ բան անելու սկիզբ է: Ցանկացած գործ սկսելու համար պետք է սթափ գնահատել իրավիճակը»:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական