«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչն ահազանգում է, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի թիվ 21/28 տեղամասում Զոլաքարի գյուղապետը ուղղորդում է ընտրողներին, իսկ ոստիկանները գյուղապետի ցուցումով դրսևորում են անգործություն:
Դիտորդի փոխանցմամբ՝ տեղամասում տեղի է ունենում բաց քվեարկություն, ծեծել և դուրս են հանել վստահված անձի, սպառնացել են իրեն:
Նկարագրված բոլոր խախտումները տեսագրվել են դիտորդի կողմից: Դրանց վերաբերյալ նաև դիմում է ներկայացվել ՀՀ Ոստիկանություն և ՀՀ Գլխավոր դատախազություն:
http://hcav.am/events/02-04-2017-0987-2/
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ