Զոլաքարի թիվ 21/28 տեղամասում տեղի ունեցող խախտումներին ոստիկանները չեն արձագանքել


Զոլաքարի թիվ 21/28 տեղամասում տեղի ունեցող խախտումներին ոստիկանները չեն արձագանքել

  • 02-04-2017 16:38:37   | Գեղարքունինքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչն ահազանգում է, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի թիվ 21/28 տեղամասում Զոլաքարի գյուղապետը ուղղորդում է ընտրողներին, իսկ ոստիկանները գյուղապետի ցուցումով դրսևորում են անգործություն:
 
Դիտորդի փոխանցմամբ՝ տեղամասում տեղի է ունենում բաց քվեարկություն, ծեծել և դուրս են հանել վստահված անձի, սպառնացել են իրեն:
 
Նկարագրված բոլոր խախտումները տեսագրվել են դիտորդի կողմից: Դրանց վերաբերյալ նաև դիմում է ներկայացվել ՀՀ Ոստիկանություն և ՀՀ Գլխավոր դատախազություն:
 
http://hcav.am/events/02-04-2017-0987-2/
 
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք
 
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
 
Իրազեկ քաղաքացիների միավորում
 
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ 
 
Գորիսի մամուլի ակումբ
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն