Միջադեպ Ամասիայում. դիտորդը հրահանգներ է տվել հանձնաժողովի նախագահին (տեսանյութ)


Միջադեպ Ամասիայում. դիտորդը հրահանգներ է տվել հանձնաժողովի նախագահին (տեսանյութ)

  • 02-04-2017 17:31:56   | Շիրակի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը



Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքի Ամասիա կենտրոնում կահավորված է ընդամենը մեկ ընտրատեղամաս՝ 30/37-ը:
 
«Հետքի»-ի լրագրողի` այնտեղ գտնվելու պահին` ժամը 15:30-ի դրությամբ, վիճաբանություն եղավ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» կազմակերպության ներկայացուցիչ Երեմ Եղիազարյանի եւ ընտրատարածքային տեղամասի հանձնաժողովի նախագահ Արգինե Մանուկյանի միջեւ:
 
Դիտորդը հայտարարեց, որ իրենք ահազանգ են ստացել կուտակումների վերաբերյալ եւ ինքը եկել է հարցը կարգավորելու: Վիճաբանությանը միջամտեց հանձնաժողովի անդամներից Լուսյա Ստեփանյանը՝ հայտարարելով, որ Երեմ Եղիազարյանը խանգարում է հանձնաժողովի աշխատանքներին, ինչի իրավունքը չունի:
 
«Մարտունու կանանք համայնքային խորհուրդ» կազմակերպության ներկայացուցիչը սկզբում առանց որեւէ խնդրի պատասխանեց «Հետք»-ի հարցերին, հետո պահանջ ներկայացրեց ջնջելու տեսանյութը: Պահանջը մերժվեց, քանի որ տեսանկարահանումը գաղտնի չէր կատարվել, դիտորդն էլ տեղյակ էր, որ նկարահանողը լրատվամիջոցի ներկայացուցիչ է:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը