Հանձնաժողովի նախագահը հերքել է 17/08 տեղամասում կրկնաքվեարկության դեպքերի մասին լուրը (տեսանյութ)


Հանձնաժողովի նախագահը հերքել է 17/08 տեղամասում կրկնաքվեարկության դեպքերի մասին լուրը (տեսանյութ)

  • 02-04-2017 17:55:19   | Արագածոտնի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը



Արագածոտնի մարզի 17/08 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ քվեախցերի մոտ մեկից ավելի մարդկանց առկայությունը պայմանավորված է նրանով, որ կան օգնողներ, իսկ նման դեպքերը հազվադեպ են, և իրենք անպայման գրանցել են տալիս՝ համաձայն կարգի:
 
«1880 ընտրողից այս պահի դրությամբ գրանցվել է 505 ընտրող, մեծ ակտիվությամբ մասնակցում են»,- ասաց նա՝ հավելելով, որ աղմուկը պայմանավորված է Ընտրական օրենսգրքի փոփոխություններով: Նրա խոսքով՝ նույնիսկ երիտասարդներն են դժվարանում ընտրելիս:
 
Հանձնաժողովի նախագահը ժխտեց իրենց ընտրատեղամասում արձանագրված բաց քվեարկությունները:
 
Մանրամասները՝ տեսանյութում:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play