Փարպի գյուղում խառնաշփոթ է տիրում. Աղվան Վարդանյան (տեսանյութ)


Փարպի գյուղում խառնաշփոթ է տիրում. Աղվան Վարդանյան (տեսանյութ)

  • 02-04-2017 18:08:39   | Հայաստան  |  Քաղաքական



ՀՅԴ-ն շարունակում է իր մոնիթորինգը բոլոր ընտրատարածքներում: Հավաքում է նյութեր լրատվամիջոցների հրապարակումներից ու իր տեղամասային շտաբներից:
 
ՀՅԴ պատգամավորության թեկնածու Աղվան Վարդանյանը քիչ առաջ հայտնեց, որ իրենց հաղորդել են, թե Ճամբարակի որոշ ընտրատեղամասերում քաղաքական ուժերի վստահված անձանց միտումնավոր դուրս են բերում ընտրատեղամասից. «Այդ համայնքում նաեւ նկատվել են ընտրատեղամասերի մոտ կուտակումներ, ցուցակներով կանգնած մարդիկ ու ուղղորդված քվեարկության դեպքեր»,- նշեց Աղվան Վարդանյանը:
 
ՀՅԴ խախտումներ է արձանագրել նաեւ Փարպի գյուղում. «Այնտեղ վերջին տվյալներով խառնաշփոթ է տիրում: Մարդկանց ուղղորդում են ու ցուցակագրում: Ինչպես գիտեք, դա նախկին ԲՀԿ- ական, այժմ ՀՀԿ- ական Բազմասեր Առաքելյանի ընտրատարածքն է: Կարծում ենք՝ հենց նրա մարդիկ են ստեղծել այդ խառնաշփոթը»:
 
Աղվան Վարդանյանը նաեւ արձանագրեց, որ այսօր մեծ գործ են անում լրագրողները՝ արձանագրելով ու բարձրաձայնելով այն, ինչ պետք է անեին իրավապահ մարմինները:
 
Հարցին, թե արդյո՞ք այս ամենը հաշվի առնելով՝ ՀՅԴ-ն համամիտ չէ ՀՀԿ-ի այն հայտարարության հետ , թե ընտրությունները անցնում են անկախ, ազատ ու թափանցիկ, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Վերջնական գնահատական այս պահին չենք կարող տալ: Ամեն ինչ պարզ կլինի երեկոյան»,- ասաց նա՝ հավելելով, որ նոր տեխնիկական միջոցները կարող են էական փոփոխություն բերել ընտրական գործընթացում:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play