Տեղամասերում առկա են կուտակումներ


Տեղամասերում առկա են կուտակումներ

  • 02-04-2017 19:08:19   | Տավուշի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

«Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնող դիտորդի փոխանցմամբ՝ Լոռու մարզի Տաշիր քաղաքի թիվ 25/02 ընտրատեղամասում ժամը 11:00-ից սկսած՝ տեղամասի ներսում՝ քվեարկության սենյակում և ընտրական տեղամասին հարող տարածքում 50մ շառավղով անընդհատ տեղի են ունենում ընտրողների կուտակումներ, որը խաթարում է քվեարկության բնականոն ընթացքը: Վերոնշյալի վերաբերյալ դիտորդը տեղեկացրել է հանձնաժողովի նախագահին՝ խնդրի լուծման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու հարցով, սակայն հանձնաժողովի նախագահը չի կարողացել վերացնել խնդիրը: Միաժամանակ, խնդրի վերաբերյալ Կազմակերպությունն ահազանգել է ՀՀ ոստիկանության թեժ գիծ (010-54-69-12 ):
 
Ժամը 13:30-ի սահմաններում դիտորդը հայտնել է, որ ՀՀ ոստիկանության թեժ գիծ ահազանգելուց հետո խնդիրը որոշ ժամանակով վերացվել է, սակայն ժամը 13:30-ի դրությամբ իրավիճակը փաստացի նույնն է: Կազմակերպությունը կրկին ահազանգել է ՀՀ ոստիկանության թեժ գծի հեռախոսահամարին, որից հետո, սակայն,  թիվ 25/02 ընտրատեղամասում ընտրողների կուտակումները շարունակվել են և խնդիրը շարունակում է մնալ չկարգավորված:
 
Խնդրի կարգավորման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու հարցով դիմում է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազություն:
 
http://hcav.am/events/02-04-2017-065412/
 
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք
 
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
 
Իրազեկ քաղաքացիների միավորում
 
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ 
 
Գորիսի մամուլի ակումբ
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն