Զինվորական ծառայողներին խմբերով տարել են ընտրատեղամաս. «Անկախ դիտորդ»


Զինվորական ծառայողներին խմբերով տարել են ընտրատեղամաս. «Անկախ դիտորդ»

  • 02-04-2017 19:32:49   | Հայաստան  |  Քաղաքական

«Անկախ դիտորդի» ներկայացուցիչը Գեղարքունիքի  մարզի Սևան քաղաքի թիվ 20/53 տեղամասում արձանագրել է, որ անհայտ անձը մի խումբ զինվորական ծառայողների ուղեկցել է քվեարկության սենյակ, ապա ողջ ընթացքում գտնվել տեղամասում և տեղամասի շրջակայքում:
 
Դիտորդը պահանջել է տեղամասային հանձնաժողովի նախագահից վերոնշյալի մասին արձանագրել տեղամասի գրանցամատյանում։ Այնուհետև ոստիկանների միջոցով երեք անգամ դուրս է հրավիրել վերոնշյալ անձին տեղամասից։
 
Դիտորդը նկատել է, որ ինչպես վերը նշված անձը, այնպես էլ նրանից հետո տեղամաս եկած մեկ այլ անձ գրառումներ են կատարել և բարձաձայն անվանակոչել զինվորականներին:
 
Միջադեպի վերաբերյալ դիմում է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազություն:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play