Եթե հակառակորդը փորձի նույն սխալը կրկնել, ապա մեր պատասխանը ավելի հուժկու կլինի. Մարատ Պետրոսյան (Տեսանյութ)


Եթե հակառակորդը փորձի նույն սխալը կրկնել, ապա մեր պատասխանը ավելի հուժկու կլինի. Մարատ Պետրոսյան (Տեսանյութ)

  • 02-04-2017 20:17:36   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը



Ապրիլյան պատերազմի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի արժանացած Մարատ Պետրոսյանը, ով ապրիլյան պատերազմում խոցել է հակառակորդի 5 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա, արդեն ՊԲ սպա է:
 
«Արցախպրես»-ի թղթակիցը Մարատին հանդիպել և զրուցել է անցած ապրիլից մինչ հիմա՝ մեկ տարվա ընթացքւմ տեղի ունեցած դեպքերի և իրադարձությունների մասին:
 
«Այսօր ես շարունակում եմ ծառայել Արցախի պաշտպանության բանակում՝ որպես դասակի հրամանատար: Վստահաբար կարող եմ ասել, որ մեր բանակը ի զորու է պատվով պաշտպանել հայրենիքի սահմանները թշնամու ոտնձգություններից:
 
Ինչ վերաբերում է հիշողություններիս, կապված ապրիլյան պատերազմի հետ, և ՛ ուրախալի են, և՛ ցավալի: Հպարտ եմ, որ փորձառու և հմուտ սպաների գլխավորությամբ 18-20 տարեկան հայրենասեր տղաները կարողացել ենք կասեցնել թշնամու գրոհը և հաղթել պատերազմում: Սակայն ցավ եմ ապրում՝ հիշելով մեր այն քաջարի տղաներին, ովքեր, իրենց կյանքը նվիրաբերեցին և դարձան հայրենիքի պաշտպանության նվիրյալ նահատակներ»,- ասել է Մարատը:
 
Խոսելով ծառայության մասին՝ նա նշել է, որ այսօր զինվորների համար ստեղծված են էլ ավելի ապահով պայմաններ՝ ծառայողական պարտականությունների կատարման համար: Այս մեկ տարում կատարվել են ահռելի ինժեներական աշխատանքներ, որոնք ապահովում են դիրքապահների անվտանգությունը՝ հետևելու համար հակառակորդի բոլոր շարժերը և մարտ վարելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները»,- նշեց Մ. Պետրոսյանը:
 
Մարատի խոսքով՝ բանակը սկսվում է ժողովրդից, և ամեն անգամ, մեծ ոգևորություն են ապրում թիկունքից փոխանցվող աջակցությունից: «Մեկ վարկյան անգամ չեմ կասկածում, որ եթե հակառակորդը փորձի նույն սխալը կրկնել, ապա մեր պատասխանը ավելի հուժկու կլինի»,- ասաց հերոսը:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը