2017 թվականի խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտված է


2017 թվականի խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտված է

  • 02-04-2017 20:53:21   | Հայաստան  |  Քաղաքական

 
 
ՀՀ բոլոր ընտրատեղամասերը, որոնք բացվել էին առավոտյան 8-ին, ժամը 20.00-ին փակվել են: Ընտրողների ընդհանուր թիվն է՝ 2 մլն 587 հազ 706 մարդ: Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել են 1 մլն 317 936 ընտրող կամ 50,93%-ը:
Ընտրապայքարին, ինչպես հայտնի է, մասնակցում են 9 քաղաքական ուժեր՝ կուսակցություններ և դաշինքներ: Ընտրված հերթականության համաձայն, այդ ուժերն են՝ «Ելք» կուսակցությունների դաշինքը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը:
ՀՀ խորհրդարանական ընտրությունները դիտարկվել են ԵԱՀԿ ԺՀՄԻԳ, ԵԱՀԿ Միջխորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ, ԵԽԽՎ, ԱՊՀ, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչների կողմից: Նրանցից բացի , ընտրություններին որպես դիտորդ գրանցվել է 28 021 տեղացի դիտորդ` 49 հասարակական կազմակերպություններից:
Քվեարկության նախորդ օրը ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվն է` 2.564.195 ։
ԿԸՀ-ն առաջիկայում կամփոփի ընտրությունների մասնակցության ցուցանիշը, ապա կամփոփվեն նախնական արդյունքները:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play