«Սա Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական մահն է՝ եթե, իհարկե, ամոթ ունենա».Քաղաքագետ
03-04-2017 11:10:00 | Հայաստան | Քաղաքական
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սա Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական մահն է՝ եթե, իհարկե, ամոթ ունենա:
Ուրախ եմ, որ իր պարտության մեջ մեր բարոյական ներդրումն ունեցանք: Ուրախ եմ, որ պայքարեցինք նրա գաղափարների դեմ ու նրան քաղաքական գերեզման ուղեկցելու հարցում մեր փոքրիկ, բայց կարևոր լուման ունեցանք:
Այդ մարդու քաղաքական գաղափարները դեռևս կշարունակեն ապրել, որովհետև նրա մի խումբ ադեպտներ չեն հրաժարվելու դրանցից: Չնայած դրան՝ հուսով ենք, որ նրանց գաղափարական հայրն այլևս առհավետ կհեռանա հրապարակից:
Իսկ լևոնիստների կարկառուն դեմք Արամ Մանուկյանին ուզում եմ հիշեցնել Պետրոս Ղազարյանի տաղավարում հնչեցրած իր խոսքերը «քաղաքական պզուկների» մասին: Ծիծաղում է նա՝ ով վերջինն է ծիծաղում: Ժողովուրդը, գոնե ՀԱԿ-ի մասով ցույց տվեց թե ովքեր են «քաղաքական պզուկները», և այդ «պզուկներից» մի թարախապալար գոնե այսօր պայթեց: Հուսանք՝ առհավետ»: