Նիկոլ Փաշինյան, Մանե Թանդիլյան, Արարատ Միրզոյան, Գևորգ Գորգիսյան. «Ելք»-ի`խորհրդարան անցնող թեկնածուները


Նիկոլ Փաշինյան, Մանե Թանդիլյան, Արարատ Միրզոյան, Գևորգ Գորգիսյան. «Ելք»-ի`խորհրդարան անցնող թեկնածուները

  • 03-04-2017 14:47:26   | Հայաստան  |  Քաղաքական

2017 թվականի Ազգային ժողովի ընտրություններում, նախնական արդյունքներով, «Ելք» դաշինքից ռեյտինգային կարգով ձայների մեծամասնությունը ստացել է պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը. այս մասին Tert.am-ին հայտնեց «Ելք» դաշինքի թեկնածու Ալեն Սիմոնյանը:
 
Նա նախ նշեց, որ, իհարկե, վերջնական ԿԸՀ-ն կասի, թե որ թեկնածուներն են մանդատ ստանում, սակայն, իրենց հաշվարկով, ռեյտինգային կարգով խորհրդարան կանցնեն «Ելք»-ից, Մանե Թանդիլյանը, Արարատ Միրզոյանը, Գևորգ Գորգիսյանը:
 
Ըստ Ալեն Սիմոնյանի՝ համամասնական ցուցակով խորհրդարան կանցնեն էդմոն Մարուքյանը, Սասուն Միքայելյանը, Արտակ Զեյնալյանը:
 
«Դա 9 մանդատ ստանալու դեպքում, իսկ եթե 10 մանդատ է, ապա խորհրդարան կանցնի նաև Լենա Նազարյանը»,-ասաց նա:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play