«Ոչ թե ժողովուրդը չարդարացրեց «ընդդիմության» սպասելիքները, այլ՝ հակառակը». Հայկ Ալումյան


«Ոչ թե ժողովուրդը չարդարացրեց «ընդդիմության» սպասելիքները, այլ՝ հակառակը». Հայկ Ալումյան

  • 03-04-2017 14:45:29   | Հայաստան  |  Քաղաքական

Փաստաբան Հայկ Ալումյանը ֆեյսբուքում իր էջում https://web.facebook.com/haikalumyan  անդրադարձել է ժողովրդի մեծամասնության կողմից ընտրակաշառքով քվեարկելու մեղադրանքներին: 
 
«Այսօր շատերը համացանցում մեղադրում են ժողովրդի մեծամասնությանը, որ ընտրակաշառքով են քվեարկել:
Ընտրակաշառքներ վերցնողները հնարավորություն չունեն հրապարակայնորեն արդարացնելու իրենց գործողությունները, ուստի փորձենք մի պահ հարցին նայել նրանց տեսանկյունից:
Ես ավելի, քան համոզված եմ, որ եթե ընտրապայքարի մեջ մտած ուժերից որևիցե մեկը ժողովրդի տեսանկյունից ունակ լիներ լուծելու մեր Հայրենիքի առջև կանգնած խնդիրները /կոռուպցիան, վատ կառավարումը, Արցախի խնդիրը, անարդարության համընդհանուր մթնոլորտը/, ապա մարդկանց գերակշռող մեծամասնությունը կընտրեր հենց այդ ուժին, որքան էլ մեծ ընտրակաշառքներ առաջարկեր իշխանությունը:
Բանն այն է, որ գրեթե ոչ ոք չի հավատում, թե ընդդիմություն համարվող այս ուժերն ի վիճակի են ինչ-որ լուրջ դրական փոփոխություն կատարել: Ժողովրդին քննադատողներ, ձեզանից որևէ մեկը իրո՞ք հավատում է, որ ընտրապայքարի մեջ մտած ուժերից ինչ-որ մեկն ի վիճակի էր լինելու վերացնել կոռուպցիան, բարելավել կառավարումը, մեր երազած ձևով լուծել Արցախի խնդիրը, ստեղծել արդարության մթնոլորտ:
Կարճ ասած՝ ոչ թե ժողովուրդը չարդարացրեց «ընդդիմության» սպասելիքները, այլ՝ հակառակը»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play