Շարունակվում են սիրիահայերին ցուցաբերվող սոցիալական աջակցության ծրագրերը


Շարունակվում են սիրիահայերին ցուցաբերվող սոցիալական աջակցության ծրագրերը

  • 03-04-2017 14:48:21   | Հայաստան  |  Բարեգործություն

Ամփոփվել են Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով սիրիահայ կարիքավոր ընտանիքներին և երեխաներին այս տարվա հունվար-մարտ ամիսներին ցուցաբերված աջակցության տվյալները։ 
 
Ըստ այդմ, տարատեսակ աջակցություններ են ստացել 235 կարիքավոր ընտանիքներ, այդ թվում նաև «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպության հետ համագործակցությամբ: Եվս 26 ընտանիք ընդգրկվել է պետական սոցիալական աջակցության ծրագրերում:
Հարկ է նշել, որ արտահերթ հիմունքներով մայրաքաղաքի մանկապարտեզներ է հաճախում 122 սիրիահայ երեխա, հանրակրթական ուսումնական հաստատություններում էլ սովորում է 498 երեխա: Բացի այդ, 32 սիրիահայ  աշակերտ սովորում է Ալ. Սպենդիարյանի  անվան  երաժշտական  մասնագիտական  դպրոցում, նրանցից 5-ը՝ անվճար հիմունքներով:
Երևանի քաղաքապետարանի հատուկ ուշադրության կենտրոնում է նաև սիրիահայ ընտանիքների անվճար բուժօգնության և սպասարկման խնդիրը:
 
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն