Լոռու մարզում առաջատարը Կարեն Կարապետյանն է. նա ստացել է 44.255 ձայն


Լոռու մարզում առաջատարը Կարեն Կարապետյանն է. նա ստացել է 44.255 ձայն

  • 03-04-2017 14:55:46   | Լոռու մարզ  |  Քաղաքական

Լոռու մարզն ընդգրկող թիվ 9-րդ ընտրատարածքում առաջատարը ՀՀԿ տարածքային ընտրացուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Կարեն Կարապետյանն է: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից:
 
Կարեն Կարապետյանը հավաքել է 44 255 ձայն: Լոռու մարզում հաջորդ երկու առաջատարները ևս ՀՀԿ-ականներ են: Կարեն Կարապետյանին մեծ ձայների տարբերությամբ հաջորդում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով հավաքել է 17 637 ձայն: 16 402 ձայնով 3-րդ տեղում է ՀՀԿ-ական Արկադի Համբարձումյանը:
 
Ձայների քանակով 4-րդը Լոռու մարզում «Ծառուկյան դաշինքից» առաջադրված պատգամավորի թեկնածու Վանիկ Ասատրյանն է:
 
«ԵԼՔ» դաշինքի համամասնական ցուցակի առաջատարը, պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ իր ծննդավայրում ձայների քանակությամբ 5-րդ խոշոր թեկնածուն է: Է. Մարուքյանը հավաքել է 6123 ձայն:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական