Շիրակի մարզում առաջատարը Արման Սահակյանն է


Շիրակի մարզում առաջատարը Արման Սահակյանն է

  • 03-04-2017 15:40:11   | Շիրակի մարզ  |  Քաղաքական

Շիրակի մարզն ընդգրկող թիվ 11 ընտրատարածքում  ԿԸՀ նախնական տվյալների  համաձայն՝ առաջատարը Հանրապետական կուսակցությունից առաջադրված Արման Սահակյանն է՝14 510 ձայնով։
 
Երկրորդ տեղում «Ծառուկյան» դաշինքի թեկնածու, Գյումրու Մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանն է՝ 13 900 քվեով։
 
Նրան հաջորդում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ 12 452 քվեով Ֆելիքս Ցոլակյանն է՝ 11 796 ձայնով:
 
Հանրապետական կուսակցությունից առաջադրված Մարտուն Գրիգորյանն էլ՝ 10 700 քվե  է ստացել։ 
Նոյյան տապան  -   Քաղաքական