Թիվ 7 ընտրատարածքում ձայների մեծամասնությունը ստացել է ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Նաիրի Սահակյանը


Թիվ 7 ընտրատարածքում ձայների մեծամասնությունը ստացել է ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Նաիրի Սահակյանը

  • 03-04-2017 15:38:22   | Արագածոտնի մարզ  |  Քաղաքական

Արագածոտնի մարզն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր ավելի քան 58 թեկնածու: 
 
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների՝
 
14166 ձայնով այս ընտրատարածքում առաջատարը «Հանրապետական» կուսակցության ռեյտինգային թեկնածու Նաիրի Սահակյանն է:
 
7349 ձայնով նրան հաջորդում է «Հանրապետական» կուսակցության թեկնածու Ռոլանդ Հայրապետյանը,
 
3-րդ տեղում 5686  ձայնով` «Ծառուկյան» դաշինքից Խաչիկ Մանուկյանն է:
 
4-րդ տեղում է 5325 ձայնով «Ծառուկյան» դաշինքից Լյովա Խաչատրյանը,
 
5-րդը՝ 5218 ձայնով ՀՀԿ թեկնածու Մնացականյան Մնացականն է:
 
Ամենափոքր թվով ձայներն այս ընտրատարածքում ստացել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության թեկնածու Գիվի Վանյանը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական