Երևանի թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ թեկնածուներից առաջատարը Ռոբերտ Սարգսյանն է
03-04-2017 15:36:40 | Հայաստան | Քաղաքական
Երևանի թիվ 1 ընտրատարածքում, որն ընդգրկում է Երևանի Նոր Նորք, Ավան և Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքները, ռեյտինգային կարգով քվեների մեծամասնություն է ստացել է ՀՀԿ թեկնածու Ռոբերտ Գուրգենի Սարգսյանը՝ 27107 ձայն:
Ստացած քվեների քանակով երկրորդ տեղում է՝ ՀՀԿ թեկնածու Միհրան Սուրենի Պողոսյանը՝ 19874 ձայն: Երրորդ տեղում է կրկին ՀՀԿ թեկնածու Ղուկաս Իշխանի Ուլիխանյանը՝ 9543 քվե:
«Ծառուկյան« դաշինքից Արթուր Շամիրի Մամոյանը 5612 ձայնով 4-րդ տեղում է, 5110 քվեով 5-րդ տեղում «Ելք» դաշինքից Մանե Վանյայի Թանդիլյանն է: 6-րդ հորիզոնականում 5104 ձայնով «Ծառուկյան» դաշինքը նեերկայացնող Արտյոմ Ռաֆայելի Ծառուկյանն է: