Կոտայքի մարզն ընդգրկող ընտրատարածքում առաջատարը «Ծառուկյան» դաշինքից Դավիթ Մանուկյանն է
03-04-2017 15:35:39 | Կոտայքի մարզ | Քաղաքական
Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10-րդ ընտրատարածքում տարածքային ընտրացուցակով առաջատարը «Ծառուկյան» դաշինքից պատգամավորի թեկնածու Դավիթ Մանուկյանն է: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ կայքից:
Ձայների քանակով 2-րդ տեղում ՀՀԿ պատգամավորի թեկնածու, ՀՀ վարչապետի խորհրդական Սամվել Սանամյանն է: Վերջինս ստացել է 12 654 ձայն: Մի քանի ձայնի տարբերությամբ 3-րդ տեղում ՀՀԿ-ական թեկնածու է, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Արտաշատի ԳԳՄ տնօրեն Անդրանիկ Հարությունյանը, ով ստացել է 11 324 ձայն:
4-րդ տեղում ՀՀԿ-ից պատգամավորի թեկնածու Արամ Հարությունյանն է՝ 10 808 ձայնով: 5-րդ տեղում էլ ՀՀԿ-ից պատգամավորի թեկնածուն է, պատգամավոր Վարդան Այվազյանը՝ 7226 ձայնով:
«ԵԼՔ»-ից պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանն էլ 6-րդն է: Նա ստացել է 6652 ձայն: