Ժողովուրդը սիրում է ՀՀԿ-ին ու Ծառուկյանին, ուրեմն արժանի են զմիմյանս. փակեք թեման


Ժողովուրդը սիրում է ՀՀԿ-ին ու Ծառուկյանին, ուրեմն արժանի են զմիմյանս. փակեք թեման

  • 03-04-2017 15:43:52   | Հայաստան  |  Հասարակություն

 
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության կողմից Երևանի Քանաքեռ Զեյթուն համայնքում ռեյտինգային կարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ասում եք՝ ժողովուրդը ոչ մեկի հետ հույս չի կապել, դրա համար էլ ընտրակաշառք է վերցրել։ Լավ, ընդունենք։ Իսկ ՀՀԿ-ին ու Ծառուկյանին ինչու՞ էր ընտրում. թող կաշառքը վերցներ, չգնար ընտրության, կամ գնար և անվավեր դարձներ իր քվեն... Չի կպնում չէ՞։ Ուրեմն սիրում է, ուրեմն արժանի են զմիմյանս։ Այնպես որ այս անբարոյականությանը որևէ արդարացում չկա։ Փակեք թեման»: 
Ավելի վաղ քաղաքագետը դարձյալ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ շատ թեթև է տանում ամեն ինչ, քանի որ չի դավաճանել իր դավանած գաղափարներին ու հայացքներին: 
Նոյյան տապան  -   Հասարակություն