Մոսկվայում ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջային ներուժը


Մոսկվայում ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջային ներուժը

  • 03-04-2017 17:03:52   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Մոսկվայի Ժողովրդական տնտեսության  նվաճումների ցուցահանդեսի (ВДНХ) հայկական տաղավարի տարածքում,  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության  զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի զբոսաշրջային արդյունքը ներկայացնող շնորհանդեսը՝  մասնակցությամբ Ռուսաստանի զբոսաշրջության  դաշնային գործակալության  ներկայացուցիչների, ռուսաստանյան զբոսաշրջային օպերատորների ու լրատվամիջոցների: 
 
Շնորհանդեսի նպատակն էր  բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը և խթանել զբոսաշրջային արդյունքը: Միջոցառման ընթացքում ներկայացվել է  հայկական խոհանոցային մշակույթը, կազմակերպվել է ուտեստների և ոգելից խմիչքների համտես։   «Կարին» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը հյուրերի համար բացահայտել է հայկական պարարվեստը: «Մարաշլեան ռետրո ֆոտո ատելիեն»  շնորհանդեսին ներկայացել է հայկական տարազների հավաքածուի նմուշներով և   լուսանկարների ցուցահանդեսով: 
Շնորհանդեսի ընթացքում ելույթներով հանդես են եկել զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը և  Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի առևտրական ներկայացուցիչ  Կարեն Ասոյանը: Շնորհանդեսը վարել է  Գայանե Բրեիովան։
Միջոցառման ընթացքում իրականացվել է խաղարկություն, որի հաղթողը հնարավորություն կունենա շահելու անվճար ուղևորություն դեպի Հայաստան։
Շնորհանդեսի աջակիցներն են Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Ժողովրդական  տնտեսության նվաճումների ցուցահանդեսը, Ռուսաստանի զբոսաշրջության դաշնային վարչությունը՝ «Ռոստուրիզմ»-ը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն