Հայաստանի ԱԳՆ-ն ճշտում է Սանկտ Պետերբուրգում պայթյունի հետևանքով տուժածների թվում հայերի առկայությունը


Հայաստանի ԱԳՆ-ն ճշտում է Սանկտ Պետերբուրգում պայթյունի հետևանքով տուժածների թվում հայերի առկայությունը

  • 03-04-2017 17:20:37   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ճշտումներ է իրականացնում` պարզելու, թե արդյոք Սանկտ Պետերբուրգում մետրոյի պայթյունի հետևանքով տուժածների թվում կան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ կամ հայեր: Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ թվիթերյան միկրոբլոգը:
 
«Ճշտում ենք Սանկտ Պետերբուրգում մետրոյի պայթյունի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի առկայությունը»,- ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play