Անելու ենք հնարավոր ամեն բան երկիրն առաջ տանելու և զարգացնելու համար. <<Ծառուկյան>> դաշինք


Անելու ենք հնարավոր ամեն բան երկիրն առաջ տանելու և զարգացնելու համար. <<Ծառուկյան>> դաշինք

  • 03-04-2017 18:16:13   | Հայաստան  |  Քաղաքական

<<Ծառուկյան>> դաշինքի հայտարարությունը. 
 
 
<<Սիրելի հայրենակիցներ, 
Երեկ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն այլևս  պատմություն են: Մեկ ամիս շարունակ մենք ամբողջ հանրապետության բոլոր բնակավայրերում ձեզ ենք ներկայացրել մեր ծրագիրը, մեր անելիքներն ու առաջնահերթությունները: Առավելագույնս անկեղծ ենք եղել մեր բոլոր հայրենակիցների առաջ՝ թե մեր երկրում առկա տարբեր խնդիրների վերհանման և թե դրանց լուծման ճանապարհների նախանշման առումով:
 
 Այսօր մենք ստացել ենք մեր 400 հազարից ավելի  հայրենակիցների վստահության քվեն ու աջակցությունը: Հավատացեք, որ մենք շատ բարձր ենք գնահատում ստացած յուրաքանչյուր ձայն, որը մեզ պարտավորեցնում է մեր լիազորությունների չափով անել հնարավոր ամեն բան մեր երկիրն առաջ տանելու և զարգացնելու համար: 
Մենք հավատարիմ ենք մնալու մեր նախանշած սկզբունքներին՝ շարունակելու ենք ժողովրդի առաջ լինել միշտ բաց ու անկեղծ: Մենք  քաջ գիտակցում ենք մեր երկրի առջև ծառացած բոլոր մարտահրավերների լրջությունը և մեր հնարավորությունների սահմաններում անելու ենք հնարավոր ամեն բան դրանք լուծելու համար: Մենք երբեք չենք  դադարեցնելու  մեր ակտիվ և անմիջական շփումները ժողովրդի հետ և երբևէ մեր ժողովրդին  չենք  բաժանելու  մեզ ձայն տվածների և չտվածների: Մենք ունենք միայն մեկ հայրենիք, որի շենացումը բոլորիս գերխնդիրն է:   Աստված պահապան մեզ բոլորիս: 
 
<<Ծառուկյան>> դաշինք>>։
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play