Երևանի քաղաքապետը ցավակցություն է հայտնել Սանկտ Պետերբուրգի նահանգապետին


Երևանի քաղաքապետը ցավակցություն է հայտնել Սանկտ Պետերբուրգի նահանգապետին

  • 03-04-2017 18:17:42   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցական հեռագիր է հղել Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին:
 
Հեռագրում մասնավորապես ասված է. «Երևանի բոլոր բնակիչների և անձամբ իմ անունից ցավակցում եմ Ձեզ և Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաքի բոլոր բնակիչներին՝ Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունների հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Մեր անկեղծ ցավակցություններն ու զորակցությունը, խնդրեմ, փոխանցեք բոլոր զոհվածների հարազատներին ու մտերիմներին»:
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն