Արցախի ԱԺ պատգամավորները դիտորդական առաքելություն են իրականացրել ՀՀ խորհրդարանական ընտրություններին


Արցախի ԱԺ պատգամավորները դիտորդական առաքելություն են իրականացրել ՀՀ խորհրդարանական ընտրություններին

  • 03-04-2017 19:08:41   | Հայաստան  |  Քաղաքական

2017 թվականի ապրիլի 2-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացրել  նաև Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի պատվիրակությունը: 
 
Պատվիրակության կազմում էին. Արթուր Թովմասյանը՝ «Հայրենիք» խմբակցության ղեկավար, Արպատ Ավանեսյանը՝ «Հայրենիք» խմբակցություն, Արմեն Սարգսյանը՝ «Դաշնակցություն» խմբակցություն, Վարդգես Բաղրյանը՝ «Ժողովրդավարություն» խմբակցություն, Էդուարդ Աղաբեկյանը՝ «Շարժում-88» խմբակցություն և ԼՂՀ ԱԺ նախագահի խորհրդական, ՀՀ ԱԺ-ում ԼՂՀ ԱԺ ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը:
Արցախի պատվիրակությունը օրվա ընթացքում դիտորդական առաքելություն է իրականացրել Երևան քաղաքի, Արարատի և Կոտայքի մարզերի 15-ից ավելի ընտրատեղամասերում: 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play