Ժամը 9-ի դրությամբ, ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 540 հաղորդում


Ժամը 9-ի դրությամբ, ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 540 հաղորդում

  • 04-04-2017 12:00:05   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը և հետընտրական ժամանակահատվածում, ապրիլի 4-ի ժամը 9-ի դրությամբ, ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 540 հաղորդում, որոնցից 6-ով քրեական գործի հարուցումը մերժվել է, 133-ը ուղարկվել է նախաքննության, 106-ը՝ ստուգմամբ չի հիմնավորվել, 3-ը ուղարկվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն, 155-ը գտնվում է նյութերի նախապատրաստման, 137-ը՝ ստուգման փուլում, որոնց ընթացքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի:
 
Նոյյան տապան  -   Իրավունք