Թիվ 36/25 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամը հարցաքննվել է որպես կասկածյալ


Թիվ 36/25 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամը հարցաքննվել է որպես կասկածյալ

  • 04-04-2017 16:10:22   | Վայոց ձորի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում թիվ 36/25 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամի նկատմամբ՝ որպես կասկածյալի͵ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։  
 
Կոմիտեն հայտնում է, որ նախնական քննության տվյալներով՝ թիվ 36/25 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Մ.Մկրտչյանը՝ որպես ընտրող, նշված ընտրատեղամասում ապրիլի 2-ին սահմանված կարգով մասնակցել է ԱԺ ընտրություններին։ Սակայն որոշ ժամանակ անց՝ ժամը 18:45-ին, փորձել է կրկին մասնակցել քվեարկությանը, ինչը հայտնաբերվել է ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից:
 
Մ.Մկրտչյանը հարցաքննվել է որպես կասկածյալ͵ և ապրիլի 3-ին նրա նկատմամբ որպես  խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը