Ես ճանաչում եմ, որ «հաղթողների» հենարանը սովալուկ ու արժանապատվությունը կորցրած զանգվածն է. Ստյոպա Սաֆարյան


Ես ճանաչում եմ, որ «հաղթողների» հենարանը սովալուկ ու արժանապատվությունը կորցրած զանգվածն է. Ստյոպա Սաֆարյան

  • 04-04-2017 16:32:57   | Հայաստան  |  Հասարակություն

 
Ընտրությունների նախնական արդյունքների մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է արել նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Ստյոպա Սաֆարյանը:
Նա գրել է. 
-- Ես ճանաչում եմ, որ որ 70 տոկոս ավել ստացած ուժերը մեշոկով ու զանգվածաբար փող են բաժանել, որովհետև իրենք էլ հայտարարել են, որ դա նվիրատվություն ու հոգու ցանկություն է:
-- Ես ճանաչում եմ, որ դպրոցների ու նախակրթարանների ՀՀԿ-ական տնօրենները, ԲՀԿ-ական թեկնածուները նախապես "ցուցակագրել" էին ընտրողներին...
-- Ես ճանաչում եմ, որ այդ ուժերն իրենց ընտրողներին մեքենաներով ու ուղեկցությամբ բերել են տեղամասեր, որովհետև իրենց խոսքը գործ է, իրենց կարգախոսը՝ անվտանգություն և առաջընթաց: 
-- Ես ճանաչում եմ, որ թոռնիկների "ուղեկցությամբ" ու "հոգատար" վերահսկողության ներքո պահպանվել է ընտրակաշառք վերցրած "ընտրողների" մտքի "սթափությունը" և այդ ուժերի հետ կնքված գործարքի "բարոյականությունը":
-- Ես ճանաչում եմ, որ ամենառեյտինգով տղերքը ամենափողատեր տղերքն են:
-- Ես ճանաչում եմ, որ "հաղթողների" հենարանը սովալուկ ու արժանապատվությունը կորցրած զանգվածն է:
--Ես ճանաչում եմ, որ դուք սովածների մեջ ամնակուշտն եք: 
--Ես ճանաչում եմ, որ 1.5 միլիոն ընտրողների մասնակցությունից շոկի մեջ եմ, ուրախությունս անսահման է, որովհետև դա նշանակում է, որ ներգաղթի արդյունքում ավելացած ազգաբնակչության երեխաների համար ու ՀՀԿ-ԲՀԿ դուետի խոստացված 5+15 միլիարդ ներդրման շնորհիվ նոր դպրոցներ են բացվելու, զինակոչիկների թիվը շատանալու է...
-- Ես ճանաչում եմ, որ իմ կարդացած քաղաքագիտության գրքերում այս ամենը ընտրություն չի կոչվում:
Ես ճանաչում եմ, որ չեմ ճանաչում այս մի ընտրութունն էլ որպես ընտրություն....
Նոյյան տապան  -   Հասարակություն