Բակո Սահակյանն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին ՀՀԿ-ի հաղթանակի առթիվ


Բակո Սահակյանն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին ՀՀԿ-ի հաղթանակի առթիվ

  • 04-04-2017 17:24:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին` 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ:
 
Ուղերձում մասնավորապես ասված է.
 
«Մեծարգո՛ Սերժ Ազատի,
 
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ:
 
Ընտրություններն անցել են ազատ և ակտիվ մրցակցության մթնոլորտում, ինչի մասին փաստել են միջազգային դիտորդները:
Համոզված եմ՝ այդ ընտրությունները և ձևավորվելիք նոր համակարգը կնպաստեն Մայր Հայաստանի հետևողական զարգացմանն ու զորացմանը, կառավարման արդյունավետության բարձրացմանը և հայոց անկախ պետականության ամրապնդմանը:
 
Կրկին շնորհավորում եմ Ձեզ և մաղթում խաղաղություն, հաջողություններ և ամենայն բարիք»:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն