Երևանի ավագանու ընտրություններին իրավունք ունի 841 հազար 973 ընտրող. ՀՀ ԿԸՀ
04-04-2017 17:44:12 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկություններ է հրապարակել Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից ԿԸՀ-ին տրամադրված տեղեկատվության համաձայն` Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 841 հազար 973 ընտրող: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար քաղաքական ուժերն առաջադրման փաստաթղթերը պետք է ներկայացնեն մինչև ապրիլի 9-ը, ժամը 18:00-ն, սակայն այս պահի դրությամբ որևէ քաղաքական ուժ առաջադրման փաստաթղթեր չի ներկայացրել: Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի ապրիլի 21-ին և կավարտվի մայիսի 12-ին: