ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբոլկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի երկրորդ փուլի աշխատանքները կսկսվեն մայիսին


ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբոլկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի երկրորդ փուլի աշխատանքները կսկսվեն մայիսին

  • 04-04-2017 18:01:18   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում այսօր տեղի է ունեցել Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսված միջոցառումներին նվիրված աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է նախարար Աշոտ Մանուկյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը,  ՀՀ նախագահին կից ատոմային էներգիայի անվտանգության խորհրդի անդամ և գործադիր քարտուղար Վահրամ Պետրոսյանը, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը, ՀԱԷԿ գլխավոր ճարտարագետ Արթուր Գրիգորյանը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի խորհրդական Արեգ Գալստյանը, այլ պաշտոնատար անձինք։ 
 
Քննարկվել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը, ծրագրի երկրորդ փուլի նախապատրաստման և անցկացման խնդիրներն ու ժամանակացույցը։ Ներկայացվել են նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման  արդյունքները։ 
Ամփոփելով,  ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը բարձրացված հարցերի և խնդիրների վերաբերյալ տվել է համապատասխան հանձնարարականներ։ 
Նշենք, որ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի երկրորդ փուլի միջոցառումները նախատեսվում է իրականացնել մայիսի 10-ից` 60 օրով, որի ընթացքում կիրականացվեն նաև պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքներ։ 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play