Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտարարել է Սանկտ Պետերբուրգում ահաբեկչություն իրականացնողի անունը


Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտարարել է Սանկտ Պետերբուրգում ահաբեկչություն իրականացնողի անունը

  • 04-04-2017 18:20:27   | Ռուսաստան  |  Հասարակություն

 
Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտարարել է այն տղամարդու անունը, որն օպերատիվ տվյալներով` իրականացրել է Սանկտ Պետերբուրգի մետրոյի պայթյունը: РИА Новости-ի փոխանցմամբ` այդ մարդը 1995 թվականին ծնված Աքբարժոն Ջալիլովն է: 
Ինչպես հաղորդել է Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն, մետրոյի «Ապստամբության հրապարակ» կայարանում հայտնաբերված պայթուցիկ սարքով պայուսակի վրա եղել են Ջալիլովի գենետիկ հետքերը:
Հիմնվելով փորձաքննության և տեսախցիկների նկարահանումների վրա, հաստատվել է, որ կայարանում պայուսակը թողել է նույն մարդը, ով մետրոյի վագոնում իրականացրել է պայթյունը: 
Այն մասին, որ Սանկտ Պետերբուրգի ահաբեկչության իրականացնողը Ղրղզստանի քաղաքացի Աքբարժոն Ջալիլովն է, ավելի վաղ հայտարարել էին նաև այդ երկրի Ազգային անվտանգությունում: 
ԶԼՄ-ների տվյալներով` Ջալիլովը Ռուսաստանի քաղաքացի է, ով ազգությամբ ուզբեկ է, մինչև 2011 թվականը բնակվել է Օշա քաղաքաի ծայրամասերից մեկում: Ղրղզստանի անձնագիր նա չի ստացել, քանի որ չափահաս դարձել է Ռուսաստանում, որտեղ տեղափոխվել էր ընտանիքով: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play