«Կարող են ամպագոռգոռ հնչել խոսքերս, բայց ասում եմ սրտիս խորքից». Կարեն Կարապետյան


«Կարող են ամպագոռգոռ հնչել խոսքերս, բայց ասում եմ սրտիս խորքից». Կարեն Կարապետյան

  • 04-04-2017 18:28:52   | Հայաստան  |  Քաղաքական

 
 
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել ապրիլի 2-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Նա խոստացել է ջանք ու եռանդ չխնայել՝ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ստեղծելու համար, նաև հավաստել է, որ հստակորեն գիտակցում են այն պատասխանատվությունը, որը ստանձնում են: Դե ինչ, մնացյալը ցույց կտա ժամանակը: Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.
 
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ապրիլի 2-ին տեղի ունեցան հերթական խորհրդարանական ընտրությունները: Հանրության բոլոր հատվածների համար անվիճելի է, որ այս ընտրություններն անցկացվեցին ավելի բարձր մակարդակով, քան նախորդ տարիներին:
Շնորհակալ եմ ընտրությանը մասնակցած ՀՀ բոլոր քաղաքացիներին իրենց ակտիվ և պատասխանատու քաղաքացիական դիրքորոշումը դրսևորելու համար: Այն քվեն, որ ստացել է մեր թիմը, պարտավորեցնում է: Մենք հստակորեն գիտակցում ենք այն պատասխանատվությունը, որը ստանձնում ենք և հաստատակամ ենք ժողովրդի կողմից մեզ տրված փոփոխությունների մանդատը կյանքի կոչելու:
Առջևում մեզ սպասվում է հետևողական և քրտնաջան աշխատանք: Անկասկած, անելիքները շատ են, սակայն մենք չենք վախենում դժվար ճանապարհից: Կարող են ամպագոռգոռ հնչել խոսքերս, բայց ասում եմ սրտիս խորքից:
Խոսք եմ տալիս չխնայել ջանք ու եռանդ, որպեսզի ստեղծենք ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ, որպեսզի մեր երկրի ամեն քաղաքացի իրեն ավելի լավ զգա, քան նախկինում:
 
Սիրով Ձեր՝
Կարեն Կարապետյան»
 
Նոյյան տապան  -   Քաղաքական