Թուրքիայի կառավարությունը «Թուրքական հոսքի» իրականացման հանձնարարություններ է տվել


Թուրքիայի կառավարությունը «Թուրքական հոսքի» իրականացման հանձնարարություններ է տվել

  • 05-04-2017 13:52:40   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թուրքիայի կառավարությունը պետական բոլոր կառույցներին հանձնարարել է համակարգված աշխատանք կատարել «Թուրքական հոսք» գազային նախագծի իրականացման ցանկացած ձգձգումը վերացնելու համար:
 
ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին նշված է կառավարության որոշման մեջ, որը հրապարակվել է Resmi Gazete պաշտոնական, տեղեկագրում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
 
«Պետական բոլոր կառույցները ներգրավված են «Թուրքական հոսք» նախագծի իրականացմանը եւ պետք է առավելագույն արագությամբ, համակարգված ու արդյունավետորեն գործեն»,- նշված է վարչապետ Բինալի Յըլդըրըմի ստորագրած որոշման մեջ:
 
Փաստաթղթում նշված է նաեւ հատուկ գերատեսչության ստեղծման մասին, որը նախագծի իրականացման ընթացքում կզբաղվի հողային իրավունքներով:
 
Անցյալ տարվա հոկտեմբերի 10-ին Ռուսաստանը եւ Թուրքիան միջկառավարական համաձայնագիր են ստորագրել «Թուրքական հոսք» նախագծի վերաբերյալ, որի կառուցման օպերատորը South Stream Transport-ն է: Նախատեսվում է Սեւ ծովի հատակով գազատարի երկու ճյուղի կառուցում՝ յուրաքանչյուրը 15,75 մլրդ խոր.մետր հզորությամբ: Մի ճյուղը նախատեսված է անմիջապես թուրքական շուկայի մատակարարման համար, մյուսը՝ Թուրքիայի տարածքով տարանցմամբ Եվրոպական երկրներին մատակարարելու համար:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը