«Էրեբունի» ավիաբազայի ՌԴ ԶՈւ օդաչուները թռիչքներ են անում մինչև 12 կմ բարձրության վրա


«Էրեբունի» ավիաբազայի ՌԴ ԶՈւ օդաչուները թռիչքներ են անում մինչև 12 կմ բարձրության վրա

  • 05-04-2017 16:47:56   | Հայաստան  |  Քաղաքական

 
 
Ռուսաստանի ԶՈւ՝ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ավիախմբի ՄիԳ-29 կործանիչների օդաչուները 250 մետրից մինչև 12 կմ բարձրության վրա մշակում են բարձրագույն պիլոտաժի հնարքներ: Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է ՀՌՇ մամուլի ծառայությունը:
Օդաչուները զույգերով և խմբերի կազմում կմշակեն դժվար և խմբային պիլոտաժի հնարքներ, ինչպես նաև կկատարեն մարտական շրջադարձեր,  «бочка» («տակառիկ»), «кобра» («կոբրա»), «колокол» («զանգակ»), «петля Нестерова» («Նեստերովի օղակ») և այլ վարժություններ:
Օդաչուները կմշակեն նաև օդում ավիացիոն տեխնիկայի արգելակման դեպքում հանկարծակի ստեղծված իրավիճակների ժամանակ գործողությունների ալգորիթմներ, ինչպես նաև՝ պայմանական հակառակորդի ավիացիոն միջոցների գրոհից խույս տալու մանևրումի հնարքներ: Կմշակվեն նաև վատ տեսանելիության և կլիմայական անբարենպաստ պայմաններում, ինչպես նաև՝ ինքնաթիռի շարժիչներից մեկի վթարային իրավիճակում վայրէջքի կատարման առաջադրանքներ:
Թռիչքները կիրականացնեն 1-ին և 2-րդ կարգի ավելի քան 500 ժամ թռիչքաժամանակ ունեցող օդաչուներ, ինչպես նաև 3-րդ կարգի սկսնակ օդաչուներ՝ հրահանգիչների ուղեկցությամբ և ուսումնամարտական ինքնաթիռներով:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play