Սպորտի միջազգային օրվա կապակցությամբ Եղեգնաձորում կկայանա «Սպորտլանդիա» մարզական միջոցառումը


Սպորտի միջազգային օրվա կապակցությամբ Եղեգնաձորում կկայանա «Սպորտլանդիա» մարզական միջոցառումը

  • 05-04-2017 19:43:29   | Հայաստան  |  Սպորտ

Ապրիլի 6-ը ՄԱԿ-ի որոշմամբ հռչակվել է Սպորտի միջազգային օր: Այդ կապակցությամբ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը վաղը ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում կազմակերպում է «Սպորտլանդիա» մարզական միջոցառումը, որին մասնակցելու են Եղեգնաձոր քաղաքի և հարակից համայնքների 20 հանրակրթական դպրոցների 1-ինից 3-րդ և 4-7-րդ դասարանների ընդհանուր թվով 200 աշակերտներ:
 
Նշենք, որ «Սպորտլանդիա» մարզական միջոցառման համայնքային փուլերն արդեն ավարտվել են Երևան քաղաքում և Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում: Երևանի քաղաքային, Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքային և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրապետական փուլերի հաղթող դպրոցների թիմերը ուժերն են չափելու հաջորդ՝ մարզային փուլում, որի հաղթողները մայիս ամսին անցկացվելիք հանրապետական փուլում պայքարելու են մրցաշարի հաղթողի կոչման համար:
Նոյյան տապան  -   Սպորտ